Հայաստանի տրանսպորտի նախարարությունը տնտեսած միջոցների հաշվին լրացուցիչ ճանապարհային աշխատանքներ կանցկացնի։ Այս մասին որոշումը կայացվել է օգոստոսի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում։

Տնտեսել են 798 մլն դրամ (1,66 մլնն դոլար)։ Դրա 70 տոկոսը ծրագրվում է ուղարկել կառավարության պահուստային հիմնադրամ։ Իսկ մյուս մասը կօգտագործվի վնասված ճանապարհների բարեկարգման համար։