Հայաստանի նախագահ Սեր Սարգսյանը շատ ճիշտ է շեշտել Իրանից Հայաստանի տարածքով փոխադրումների անվտանգությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով Սարգսյանի Իրան ծրագրված այցելության մասին հարցին։

Այն հարցին, արդյոք այցելության ընթացքում քննարկվելու է Իրան- Հայաստանի երկաթգծի նախագիծը՝ Մարտիրոսյանը նշեց, որ այս անգամ այցելության բովանդակությունը մի քիչ այլ է լինելու։ «Այդուհանդերձ, քննարկումներ կանոնավոր կերպով իրականացվում են»,- ասել է Մարտիրոսյանը։

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Սերժ Սարգսյանը նշել էր նաեւ Իրանից Եվրոպա Հայաստանի տարածքով երթուղին՝ համակցված փոխադրումների համար (երկաթգծեր, ավտոտրանսպորտ, լաստանավ)։  «Դա ամենաանվտանգ երթուղին է, ու նախագահը հենց դա է շեշտել»,- նկատել է Մարտիրոսյանը։