Zangi-ն սկսում է հայկական ստիկերների նոր շարք հայոց լեզվի տարբեր բարբառներով:

Արցախի բարբառով հայկական նոր ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Ստիկերների փաթեթն իր մեջ ներառում է 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցանակ բառեր։ Նոր հավաքածուն անվանվել է «Լոխ լյավա»:

«Մեր օգտատերերն իրենց ներդրումն են ունեցել այս փաթեթի ձեւավորման մեջ։ Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Արցախի բարբառով ստիկերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներ ստացանք. լավագույններն առանձնացրեցինք եւ ահա տեսնում եք արդյունքը։ «Լոխ լյավա», «ա' խոխա», «մղափուն», «հինգիդամ» եւ այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար», - մեկնաբանում է Zangi-ի PR մենեջեր Ռուզաննա Փիլոսյանը:

Մոտ ապագայում նախատեսվում են Գյումրու, Լոռվա նաեւ Գավառի բարբառներով ստիկերներ։

Zangi ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.-ին եւ 2015 թ.-ից ներկայանում է իր Zangi Messenger ապրանքանիշով որպես միջազգային բրենդ: Ունենալով 1.5 մլն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում, Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ: Բեռնել հավելվածը կարող եք այստեղ :