Իրանի Սպահան նահանգում ավելի քան 60 երիտասարդ է ձերբակալվել, ովքեր մասնակցել են լողավազանի մոտ կազմակերպված հավաքույթին։ Այս մասին հայտնում է AP-ն։

Ըստ աղբյուրի՝ Իրանի հեղափոխության պահակների կորպուսի ու տեղի ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են 64 «կիսամերկ» երիտասարդների՝ Սպահանի ծայրամասում լողավազանի մոտ հավաքույթ կազմակերպելու համար։ Նշում են, որ նրանք «պարում էին ու խմում ոգելից խմիչքներ»։