Վլադիմիրում օգոստոսի 13-ին բացվելու է Գրիգոր Լուսավորչի անվան հայկական եկեղեցի, որն առաջնահերթ դեր է կատարել Հայաստանում 4-րդ դարում քրիստոնեության ընդունման գործում, հայտնում է «ԱիՖ»-ը։

Միջոցառումը, որի շրջանակում կկայանա նաեւ եկեղեցու օծումը, կսկսվի 10։00-ին, ճշգրտել են Վլադիմիր քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հայկական եկեղեցին Վլադիմիրում սկսել են կառուցել 2006-ին։ Եկեղեցին հայկական ավանդական ոճով է կառուցված, բարձրությունը կազմում է 37 մետր։ Շենքի ձեւավորմանը մասնակցել են հայ  ու ռուս սրբանկարիչներն ու քանդակագործները։ Եվ այսպես, եկեղեցու նախագծի հեղինակներն են դարձել ճարտարապետ Արտակ Գուլյանն ու Վլադիմիրի թեմի ճարտարապետ Ալեքսանդր Տրոֆիմովը։ Նիկոլայ հրաշագործի եկեղեցական որմնանկարի վրա աշխատել են վլադիմիրցի վարպետներ Գլեբ Ռոստովցեւը ու Յուրի Անուրինը։ Բրոնզե զանգը ռուս վարպետներն են պատրաստել։