Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Ջավախքի Սուլդա գյուղի բնակիչը գլխատել է կնոջը: NEWS.am-ի հետ զրույցում Սուլդայի գյուղապետ Զարզանդ Կարապետյանը նշեց, որ կնոջը սպանելու մեջ կասկածվողը Վոլոդյա Գեւորգյանն է, որը 1993թ. ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Վոլոդյա Գեւորգյանը ծնունդով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից է, իսկ մայրը Սուլդայից, նրան  մեծացրել են մոր կողմից տատիկը եւ պապիկը: Նրա սպանված կինը՝ 39-ամյա Սիրուն Վարդիկյանը եւս Սուլդայի բնակիչ է:

Ըստ տեղեկությունների Վոլոդյա Գեւորգյանը դանակահարել է կնոջը, այնուհետեւ գլխատել նրան, որից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների, նա այդ քայլին է  գանցել խանդի պատճառով: