Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 13-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը:

Նախորդ օրը երեկոյան Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկոյան պատարագից հետո սկսվում է խաղողի օրհնության կարգը:

Կեսգիշերին եկեղեցու բակը մարդաշատ էր: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ բազմաթիվ հավատացյալներ խաղող են տանում եկեղեցի եւ օրհնված բերքով օրհնությունն իրենց տուն տանում:

Ոմանք հենց այդ օրն են ընտրում մատաղ անելու համար եւ եկեղեցում օրհնում են նաեւ մատաղի աղը:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հենց այս օր Սուրբ Տիրամոր հոգին բարձրացել է երկինք:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել:

Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց):