Իտալիայի դատարանը կալանավորել  է Օսթիա քաղաքի 23-ամյա բնակչին, երբ վերջինը հաշիշի 100 գրամ կշռող սալիկը ձեռքին սուպերմարկետ է գնացել, գրում է la Repubblica-ն։

Carrefour-ի աշխատակիցնրը ոստիկանություն են կանչել՝ տեսնելով, թե ինչպես է երիտասարդը բանջարեղենի բաժնում կշռում թմրանյութը։ Նա հայտարարել է, որ հաշիշը գտել է այգում եւ քանի որ տանը կշեռք չի ունեցել, որոշել է օգտվել սուպերմարկետի կշեռքից։

Առգրաված թմրանյութն արժե շուրջ 1000 եվրո։