Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետեւ կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի  14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +34+36,

Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +31+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +37+38,

Արարատում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,

Արմավիրում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +23+25, ցերեկը` +37+39,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+23, ցերեկը` +36+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +28+32,

Արցախում՝ գիշերը` +19+22, ցերեկը՝ +34+37: