Օգոստոսի 13-ին, ժամը 18:58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վերին Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «OPEL VECTRA» մակնիշի 34 PQ 301 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետեւ՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: