Ըստ Barclays ընկերության՝ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների միայն 11 տոկոսն է պատրաստ iPhone-ի համար 1000 դոլար վճարել։ Այս մասին հաղորդում է  CNBC-ն՝ վկայակոչելով Barclays-ի հետազոտությունը։

Նախնական տվյալներով՝ նոր iPhone 8-ը կարժենա շուրջ 1200 դոլար, ինչը կարող է վատ ազդել Apple-ի վաճառքի վրա։ Հարցվածների միայն 18 տոկոսն է պատրաստ ավելի քան 1000 դոլար վճարել սմարթֆոնի նոր մոդելի համար։