Հունաստանը Եվրամիությանն է դիմել անտառային հրդեհների դեմ պայքարում օգնելու խնդրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայությունը 

Օգոստոսի սկզբից ամբողջ երկրում անտառային հրդեհներ են բռնկվել, որի դեմ պայքարում հրշեջների ուժերը չեն բավականացնում: Օգոստոսի 14-ին 91 նոր հրդեհ է ծագել, օգոստոսի 15-ին 55 օջախ է հայտնվել: Վերջին օրերին 33 նոր անտառային հրդեհ է գրանցվել:

Հունաստանի որոշ շրջաններում հրդեհների հետեւանքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել, ինչը թույլ կտա տարերային աղետի դեմ պայքարելու համար լրացուցիչ ուժերն արագ ուղարկել: Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Զակինտոս կղզում, Կալամոս, Կապանդրիտոս, Վարնավա, Մարաթոն շրջաններում: Այրվել է տասնյակ հեկտար անտառ, այդ թվում՝ Աթենքի մերձակայքում:

«Հրդեհների մեծ տարածվածության եւ ինտենսիվության հետ կապված եւ հաշվի առնելով, որ առաջիկա օրերին մեծ վտանգ կլինի, մեր երկիրը քաղաքացիական պաշտպանության Եվրոպական մեխանիզմի միջոցով հարցում է ուղարկել IRCC-ին հրդեհաշիջման նպատակով օդուժի միջազգային օգնություն տրամադրելու նպատակով, կենկրետ՝ CL-415 օդանավեր»,- հայտնել է հրշեջ ծառայությունը: