Այսօր՝ օգոստոսի 16-ին ժամը 08:33-ին, «Խոսրովի անտռ» պետական արգելոցի տարածքում ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող եւ անտառտնտեսության 55 աշխատակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել եւ մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ: