Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 16-ին, Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի «Խոպն» շրջանից հայտնաբերել եւ բերման են ենթարկել Երեւանի Լուկաշինի 2-րդ փողոցի բնակիչ 35-ամյա Զավեն Ա.-ին:
Նա հուլիսի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) հատկանիշներով: Զավեն Ա.-ն հանձնվել է հետախուզման նախաձեռնողին: