«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 14.42-ին ռուսական «ԻԼ-76» հատուկ նշանակության օդանավն իրականացնում է 15-րդ թռիչքը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 11:39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ, ժամը 12:57-ին՝ 14-րդ թռիչքը դեպի Խոսրովի անտառի պետական արգելոց:

Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Ժամը 10:00-ի սահմաններում ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրեւի կարճատեւության եւ ներկայումս անձրեւի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ եւ խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար եւ 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: