Հնդկաստանի քաղաքացի Սատվինդեռ Սինգհին հայտնվել է դատարանում՝ ՀՀ պետական սահմանը հատելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սինգհին հունիսի 23-ին ժամը 14:00-ից մինչև 14:40-ն ընկած ժամանակահատվածում առանց պատշաճ թույլտվության և առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանն ու ապօրինի մուտք գործել Հայաստան, սակայն բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից:

Սինգհին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: