Ամերիկյան հետախուզությունը իսպանական Կատալոնիայի ոստիկանությանը նախազգուշացրել էր այն մասին, որ Բարսելոնը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախը։ Այս մասին այսօր գրել է El Periodico թերթը։

Պարբերականը գրում է, որ նախազգուշացումը երկու ամիս առաջ է ստացվել ԿՀՎ-ից։ Այնտեղ նշված է եղել ոչ միայն քաղաքը, այլեւ փողոցը, որտեղ կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։ Թերթը չի ճշգրտում տեղեկության աղբյուրը։

Բարսելոնն ահաբեկիչների համար հարմար թիրախ դարձնող գործոններից հիշատակվում են տեղի ոստիկանների վատ սարքավորվածությունն ու պատրաստվածությունը, նաեւ զբոսաշրջիկների համար այդ քաղաքի գրավչությունը։ Ծայրահեղականները նախընտրում են հարձակումներ կազմակերպել այնտեղ, որտեղ դրանք ամենամեծ արձագանքը կառաջացնեն։ Բացի այդ՝ դեր է կատարում նաեւ այն, որ ժամանակակից Կատալոնիայի տարածքը մինչ այդ մտնում էր Ալ Անդալուս աշխարհագրական կազմավորման մեջ, որը Միջին դարերում մահմեդականներով էր բնակեցված։

Օգոստոսի 17-ին Բալսելոնի Ռամբլա փողոցում միկրոավտոբուստ մխրճվել է հետիոտնի բազմության մեջ՝ սպանելով 13 մարդու։