Google-ին պատկանող Waymo ընկերության մասնագետները մշակում են մեքենաների համար ֆուտուրիստական կառավարման վահանակ, որտեղ ղեկի ու զանազան ինդիկատորների փոխարեն ընդամենը մի քանի կոճակ է, հայտնում է Hi-Tech News-ը։

Նոր վահանակում առանցքային են լինելու Go ու Stop now կոճակները։ Բացի այդ՝ կան կոճակներ դռները փակելու, լուսավորությունը կարգավորելու, նստատեղերը տաքացնելու, ապակիները բարձրացնելու համար։ Սակայն պատենտին կցված փաստաթղթերից հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես կարող են նման վահանակի օգնությամբ ուղեւորները մեքենային հանձնարարել անհրաժեշտ երթուղին։ Ամենայն հավանականությամբ դա կարող է իրականացվել ձայնային կառավարման կամ հավելվածի միջոցով։ Իսկ արտակարգ իրավիճակի դեպքում հնարավոր կլինի մեքենան կանգնեցնել Stop now կոճակով։