Նախկինում եւս «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած Անկարայի քաղաքապետ Մելիհ  Գյոքչեքը շարունակում է ռասիստական գործելաոճը։

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի հայտարարության կապակցությամբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում նրան «հայի վաստակ» է անվանել։

Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը մի հարցազրույցում ասել էր, թե Էրդողանի հետ խոսելու միակ լեզուն նրան իր տեղը ցույց տալն է, ինչն էլ կատաղեցրել էր Անկարայի քաղաքապետին։