Թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըն մի միջոցառման ժամանակ ադրբեջանցիներին կատաղեցնող հայտարարություն է արել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրք պատմաբան Իլբեր Օրթայլն հանդիպման ժամանակ անդրադառնալով ազերի տերմինին՝ ասել է․ «Ազերի անունով ազգ չկա։ Ստալին է այդ անունը տվել, իսկ Ստալինը անգրագետ վրացի էր, նա ազգերից չէր հասկանում։ Նա փորձանք էր»,-ասել է թուրք պատմաբանը։