Բարսելոնի Ռամբլա տուրիստական փողոցում անցորդների վրա հարձակված ահաբեկիչները ծրագրել էին հարձակումներն այլ եղանակով իրականացնել: Մասնավորապես՝  նրանք ծրագրել էին ռումբեր տեղադրել քաղաքի գլխավոր տեսարժան վայր Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ: Այս մասին հայտնում է El Espanol պարբերականը:

Գրոհայինները ծրագրել էին տաճարի պատերի մոտ ականապատված բեռնատարներ պայթեցնել: Ահաբեկչության եւս մեկ վայր պետք է դառնար, ենթադրաբար, քաղաքային նավահանգիստը: Ահաբեկիչների մտահղացմանը, հավանաբար, խանգարել է Ալկանար բնակավայրում իրենց որջում տեղի ունեցած պայթյունը: Հաղորդվում էր, որ պայթյունի վայրի ուսումնասիրմամբ հայտնաբերվել են ացետոնի տրիպերօքսիդի հետքեր, որը հայտնի է որպես «Սատանայի մայր» պայթուցիկ: