Սիրիայի բանակն ու լիբանանյան «Հզբոլահ» կազմակերպությունն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են Սիրիայի ու Լիբանանի սահմանին գտնվող 87 քառ կմ տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սիրիական բանակն ու «Հզբոլահ»-ի զինյալները «Եթե դուք վերադառնաք, ապա մենք կվերադառնանք» գործողության առաջին օրն ազատագրել են 87 քառ կմ տարածք՝ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող 155 քառ կմ տարածքից»,- ասել է «Հզբոլահ»-ում գործակալության աղբյուրը։  

Նրա խոսքով հարձակումը սկսվել է միաժամանակ երեք ուղղություններից՝ հրետանու պաշտպանությամբ։ Մարտական բախումների ընթացքում ոչնչացվել են տասնյակ զինյալներ։ Ահաբեկիչների երկու խմբեր «Հզբոլահին» են հանձնվել առանց մարտի։