Բելգիայի մանկապարտեզներից մեկի դաստիարակները հայտարարել են, որ իրենց սաների մի մասը արմատական իսլամի ազդեցության ներքո է։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով  Het Laatste Nieuws պարբերականը։

Ներքին հաշվետվությունից պարզ է դառնում, որ որոշ երեխաներ խաղերի ժամանակ Ղուրանից հատվածներ են մեջբերում, հրաժարվում են ուրբաթ մանակպարտեզ գնալ, աղջիկներին ձեռքով չեն բարեւում։ Բացի այդ՝ նրանք մյուս երեխաներին խոզ են անվանում եւ մատով շոշափում կոկորդը։

Աղջնակներից մեկը հայտնել է, որ Մարոկկոյում ինքն ընտրյալ ունի, որի հետ կամուսնանա, երբ մեծանա։ Դաստիարակները փորձել են այդ մասին տեղյակ պահել ծնողներին, սակայն հասկացել են, որ վերջինները հավանության են արժանացնում երեխաների գործողությունները։