Հնդկաստանի գերագույն դատարանն արգելափակել է իսլամի շրջանակում ամուսնալուծության օրենքն օգտագործելը՝ բնակչության կողմից մի շարք բողոքի ցույցերից հետո, հաղորդում է Reuters-ը։

«Դա զգայուն հարց է, որտեղ խոսքը վերաբերում է զգացմունքային պահերին։ Մենք Հնդկաստանի իշխանություններին այդ հարցով հարմար օրինագիծ ստեղծելու մասին հարցում ենք հղել»,-ասել է գերագույն դատարանի ղեկավար Ջագդիշ Սինգհ Հեհարը։

Դատարանն օրենքն արգելափակել է 6 ամսով։ Օրենքը մահմեդական տղամարդկանց թույլ է տալիս ամուսնալուծվել՝ երեք անգամ «տալյակ» (արաբերեն՝ ամուսնալուծություն) բառն արտասանելով։

Հնդկաստանում բնակվող մահմեդական կանայք հայտարարել են, որ տղամարդիկ չարաշահում էին այդ իրավունքը՝ ամուսնալուծության մասին հայտնելով Skype-ի եւ WhatsApp-ի միջոցով։