Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Բաբաջանյան 89 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ այրվում է շենքի 2-րդ մուտքի տանիքի հատվածը: Տուժածներ չկան: