Մեր ժամանակի հավաքականը ավելի պորֆեսիոնալ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է Արման Քարամյանը, ով այսօր մարզում է «Կոնկորդիա Կյաժնա» թիմի պատանիներին:

Ներկայի մասին

Աշխատում եմ Ռումինիայում որպես մարզիչ։ Մարզում են «Կոնկորդիա Կյաժնա» թիմի պատանիներին։ Տղաներս շատ լավ են այստեղ խաղում։ Իմ բոլոր նպատակները կապված են նրանց հետ, որպեսզի նրանց օգնեմ հասնեն բարձրունքների։

Ռումինիա- Հայաստան խաղի մասին

Ռումինացիները գիտեն, որ երեւանյան խաղում իրենց բախտը ինչ-որ տեղ բերեց՝ հեռացում խաղի սկզբին, 11-մետրանոց։ Ամեն դեպքում նրանց հնարավորությունները ավելի բարձր եմ գնահատում, քան մերը։

Ներկայիս հավաքականի մասին

Հայաստանի հավաքականի նորեկներից մի քանիսին չգիտեմ։ Իհարկե, հույսեր միշտ կան, որ լավ պետք է լինի, բայց այս մրցափուլում շանսեր չկան։ Պետք է մտածել հաջորդ տարվա մասին։

Այսօրվա ֆուտբոլում չի կարող մեկ ֆուտբոլիստով հրաշքներ լինեն։ Պետք է Մխիթարյանի կողքին լինեն իր կարգի մի քանի ֆուտբոլիստներ եւս։

Ազգային առաջնության մասին

Ինչ վերաբերում է ազգային առաջնությանը, շատ ցավալի է, որ այսօր մնացել են վեց թիմեր։ Չես կարող հինգ խաղով մասնակցել միջազգային մրցաշարերի ու հաջողության հասնել։ Ռումինիայում 18 թիմից մնացին  14-ը ու կրկին բողոքում են։

Հայկական ֆուտբոլում աշխատելու մասին

Հայկական ֆուտբոլում աշխատելու ոչ մի հրավեր ու առաջարկ երբեք չի եղել։ Աշխատում եմ Ռումինիայում, երեխաներս այստեղ են ծնվել ու մեծացել։ Մենք շատ բան ենք արել ռումինական ֆուտբոլի համար։ Մեզ այստեղ շատ սիրում ու հարգում են։ 

Տարբերությունը նրանց ու այսօրվա հավաքականի միջեւ

Մեր ժամանակվա հավաքականում մարզիչը ավելի մեծ ընտրություն ուներ։ Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստերից շատերը հանդես էին գալիս դրսում։

Մեր ժամանակի հավաքականը ավելի պորֆեսիոնալ էր։ Այն ժամանակ ֆուտբոլը ավելի դժվար էր, քան հիմա, բայց արդյուքներից չենք կարող գոհ լինել։ Կարծում եմ՝ այն ժամանակ ֆուտբոլ ավելի լավ էինք խաղում քան հիմիկվա հավաքականը։

Իր դիրքում հանդես եկող ֆուտբոլիստների մասին

 Իմ դիրքում լավ էր հանդես գալիս Մովսիսյանը, Ղազարյանը։ Իսկ հիմա, ովքեր խաղում են, դեռ երեւի չունեն այն փորձը, որը պետք է։

Լավագույն մարզիչը, ում հետ աշխատել է հավաքականում

Իմ համար լավագույնը Ստոյկիցան էր։ Նրա ժամանակ մենք ցույց ենք տվել լավագույն խաղը։

Լավագույն խաղը հավաքականի կազմում

Հյուսիսային Իռլանդիայի հետ դրսի խաղը, երբ դարձա հաղթական գոլի հեղինակ, լավագույն էր ինձ համար։

Արթուր Պետրոսյանին խորհրդակցելու մասին

Ես որպես Ռումինիայում ապրող, չպետք է զանգեի ու ցանկանայի օգնել։  Դժվար չէր լինի իմ համարը գտնել ու զանգել։ Այս օրերին բազմաթիվ հայ լրագրողներին զանգեցին ինձ։ Դեռ չգիտեմ խաղը տնից կդիտեմ, թե ստադիոնից։

ԱՄՆ տեղափոխվելու մասին

Եղբայրս տեղափոխվեց ԱՄՆ։ Շատ գոհ է։ Գուցե մի օր ես էլ տեղափոխվեմ։

Վերա Մարտիրոսյան՝ Ռումինիայից