Վրաստանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։

Թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին, NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, որը, սակայն, չցանկացավ մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը։

«Ես չեմ մեկնաբանում»,- նշել է Հովհաննիսյանը։

apsny.ge-ն հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում է Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան․ զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։

2011թ․ սկսած «Agile Spirit 2017» զորավարժությունն ամեն տարի  անցկացվում է, այս տարի այն կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: