Կառավարությունը միավորեց ընդերքի եւ օգտակար հանածոների պաշարների գործակալությունները: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

Նիստի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը նշեց, որ այս 2 հաստատությունները միատեսակ գործառույթներ են իրականացնում (առաջինը հետախուզման եւ արդյունահանման թույլտվություն է տալիս, երկրորդը վարում է օգտակար հանածոների պաշարների հաշվառումը) եւ միավորվել են օպտիմալացման նպատակով: