Հայաստանում մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում:

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

• սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),

• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,

• ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչեւ 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,

• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն եւ տիրապետում են անգլերենին,

• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,

• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

12-րդ դասարանում/3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:

Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին եւ իրենց հետ բերեն՝

• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ

• 3×4 չափսի մեկ լուսանկար

• Գրիչ

Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:

2017թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում.

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ; Ամիրյան փողոց 4/7

Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45