Հնդկաստանում Թահեր Մերչանտն ու Ֆերոզո Հանը՝ Մումբայում 1993-ին տեղի ունեցած մի շարք պայթյունների համար հինգ դատապարտվածներից երկուսը, սեպտեմբերի 7-ին դատապարտվել են մահապատժի՝ ահաբեկչության մասին գործով։

Երկու մյուս դատապարտյալները՝ Աբու Սալեմն ու Կարիմուլա-խանը, դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Հինգերորդ դատապարտյալը՝ Ռիյազ Սիդդիկին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է The Times of India-ն։

Հիշեցնենք, որ 1993–ի մարտի 12-ին Մումբայում մի շարք պայթյունների հետեւանքով զոհվել էին 257, վիրավորվել եւս 713 մարդ։