iPhone 8–ի համար նախնական պատվերների հնարավորություն կտրվի սեպտեմբերի 15-ից, այս մասին հայտնել է Macerkopf գերմանական կայքը՝ վկայակոչելով մոտ կանգնած աղբյուրներին։

Փորձագետները վստահեցնում են, որ նոր սարքերը խանութներում կհայտնվեն նախնական պատվերների բացումից մեկ շաբաթ հետո՝ սեպտեմբերի 22-ին։ Սա հակասում է այն լուրերին, որ Apple-ն իբրեւ մտադիր է նոր սմարթֆոնները վաճառքի հանել միայն նոյեմբերին։

Apple ընկերությունը ներկայացնելու է iPhone-ի նոր մոդելները սեպտեմբերի 12-ին Apple-ի նոր կամպուսի տարածքում՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում։ Կորպորացիան ցուցադրելու է սմարթֆոնների երեք նոր մոդելներ՝ iPhone 7s, 7s Plus եւ «հոբելյանական» iPhone 8-ը։ Բացի դրանից՝ միջոցառման ընթացքում ներկայացնելու են Apple TV նոր սերնդի հեռուստատեսային կցասարքը՝ 4K –ի աջակցությամբ ու Apple Watch «խելացի ժամացույցը» ՝ LTE-ի աջակցությամբ։