Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը:

NEWS.am-ին ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Hayastan24 կայքը հրապարակել է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

Ըստ մամուլի տեղեկությունների վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: