Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցիների, որոնք քաղաքի կենտրոնում մարդկանց էին կողոպտել՝ նրանց հոգեմետ դեղեր ներարկելով։ Չարագործները ուղեւորներին տաքսիով տեղափոխելիս կողոպտում էին նրանց, հայտնում է  minval.az–ը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 23, 24 եւ 26 տարեկան կասկածյալներին։ Ենթադրվում է, որ նրանք հանցագործությունները կատարել էին 2017–ի մարտին։ Կասկածյալները անհայտ հոգեմետ դեղ էին ներարկում ուղեւորներին, դեպքի վայրում գողանում իրերը։

Նրանք նաեւ ներխուժում էին զոհերի բնակարաններ։ Նրանց հասցրած ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 380 հազար ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ «Կողոպուտ» հոդվածով։