Մասնագետները ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումից հետո Հարավային Կորեայից վերցված օդի նմուշում քսենոն-133-ի մասնիկներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է միջուկային անվտանգության հարավկորեական կոմիտեն։

Քսենոն գազի մասնիկները հարավկորեացի մասնագետները հայտնաբերել են ԿԺԴՀ-ի բոլոր երեք միջուկային փորձարկումներից հետո։ Քսենոն գազը ձեւավորվում է ուրանի միջուկի կիսման հետեւանքով շղթայական ռեակցիայի արդյունքում։

«Սեպտեմբերի 8-ին վերցված նմուշների վերլուծության արդյունքում մեծ քանակությամբ քսենոն-133-ի իզոտոպներ են հայտնաբերվել»,-ասվում է կոմիտեի կայքի հաղորդագրությունում։

Նշվում է, որ ճառագայթման մակարդակը նորմալ նշանակման սահմաններից դուրս չէ, եւ բնակչության ու շրջակա միջավայրի համար սպառնալիք չի ներկայացնում։