Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկն առաջին անգամ ամբողջությամբ տիեզերական հանդերձանքն է ցուցադրել, որը մշակել է նրա SpaceX ընկերությունը։ Լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում, հաղորդում է TechCrunch-ը։

Լուսանկարում այդ հանդերձանքով մարդը կանգնած է Crew Dragon տիեզերանավի ֆոնին։ Աստղոնավորդներն այն կօգտագործեն SpaceX ընկերության տիեզերանավերը Միջազգային տիեզերակայան առաջնորդելիս։

Լուսանկարում առաջին անգամ կարելի է տեսնել ձեռնոցների եւ կոշիկների դիզայնը, ինչպես նաեւ հանդերձանքի  ստորին հատվածը։

Նշվում է, որ ավելի լավ շարժունակության համար հանդերձանքի ծնկներին հատուկ հատվածներ կան, իսկ դրա հետեւի մասում սեւ գույնի փափուկ հատվածներ կան։ Հանդերձանքը մշակված է ոչ թե բաց տիեզերքում աշխատելու, այլ Crew Dragon-ում թռիչքի ժամանակ աստղոնավորդներին պաշտպանելու համար։