Այսօր Հայաստանի տնեսությունում դրական տեղաշարժեր են նկատելի: Բանկերի տրամադրած վարկերի 25-30 տոկոս տոկոսադրույքները նվազել են մինչեւ 8-10 տոկոս: Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ի պատասխան հարցին՝ Հայաստանի տնտեսությունում դրական տեղաշարժեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանը նշեց. «8 ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Դրականից այսօր ասեմ, որ բանկի 25-30 տոկոսները դառել է 8 տոկոս, այսօր ՀՀ-ում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավելի է: Հիմա ինքը կասի իր մեկ տարվա աշխատանքի արդյունքները, մենք էլ կասենք համապատասխան մեր կարծիքը»: