Մոսկվայում սեպտեմբերի 12-ը կարող է դառնալ վերջին 85 տարվա ամենաշոգ օրը։ Այս մասին հայտնում է եղանակի «Ֆոբոս» կենտրոնը, փոխանցում է RT–ը։

«Այսօր եղանակը հունիսի կամ օգոստոսի նման արեւոտ է, առանց տեղումների, մայրաքաղաքում՝ +22-24 աստիճան, շրջաններում՝ +20-25, քամին՝ հարավարեւմտյան՝ 4-9 մ/վրկ արագությամբ։ Ճնշումը կազմում է 746 մմ սնդիկի սյուն։ Երեքշաբթին այս շաբաթվա ամենաառանձնահատուկ օրն է։ Այն կամ ջերմաստիճանի ռեկորդ կամ էլ ռեկորդի կրկնություն կգրանցի»,– ասել  գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ ջերմային ֆոնը նորմայից 10 աստիճան բարձր կլինի։