Ավստրալիայում հողագործներն ու բնապահպանները բնակիչների կոչ են անում ավելի շատ ուտել ագեվազի միս, քանի որ վայրի ագեվազների պոպուլյացիայի աճը անկայուն է դարձել, հայտնում է BBC-ն։

Կառավարության տվյալներով՝ 2016-ին դրանց թիվը հասել է գրեթե 45 միլիոնի, ինչը գրեթե կրկնակի շատ է Ավստրալիայի բնակչության թվից։ Կան մտավախություններ, որ երաշտային ամառվա պատճառով կենդանիները կարող են քաղցած մնալ։

Ավստրալիայում խիստ կանոններ կան կենդանիների սպանության մաիսն։ Յուրաքանչյուր նահանգ ունի կոմերցիոն հրաձգության արտոնագրերի քվոտաներ ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հասանելի կոմերցիոն արտոնագրերի մեծ մասը հետ է վերցվում՝ ագեվազի մսի ցածր գների ու պահանջարկի բացակայության պատճառով։

Ամեն տարի ագեվազների սպանությունները վեճերի պատճառ են դառնում․ ընդդիմախոսների կարծիքով՝ չկան ապացույցներ, որ ագեվազների քանակի կրճատումը կօգնի շրջակա միջավայրին։