Եգիպտոսում մահացու ելքով հերթական ավտովթարն է տեղի ունեցել։

«Յաում 7»–ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Բենի Սուեֆի նահանգի ավտոմայրուղու վրա։ Երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի  հետեւանքով զոհվել է 15 տեղաբնակ։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները։