ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ։

«Ուրախ եմ ՀԱՊԿ շրջանակում մեր համագործակցության մասին կարծիքներ փոխանակելու հնարավորության համար։ Գլխավոր քարտուղարն ու նրա թիմը շատ հարթ են վարում ամբողջ քարտուղարության աշխատանքը՝ հիմնվելով մեր պետությունների ղեկավարների, ԱԳ նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների, պաշտպանության նախարարների որոշումների վրա»,– ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ քանի որ Խաչատուրովն այդ պաշտոնում է արդեն 6 ամիս, հիմքեր կան գնահատականներ լսել։ «Մեզ համար դա օգտակար կլիներ»,– ասել է Լավրովը։

Խաչատուրովն իր հերթին  հայտնել է, որ կարճ կզեկուցի այն մասին, թե ինչ է հասցրել անել։ Մասնավորապես տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարների խորհրդի հանդիպում եւ այլ նսիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։