Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը խոստացել է միլիարդավոր դոլարներ ներդնել նոր էլեկտրամոբիլների արտադրության մեջ ու առավելագույնը 15 տարի հետո՝ մինչեւ 2030թ․, ներկայացնել նոր մոդելները, հայտնում է BBC-ն։

Երկու տարի առաջ Volkswagen-ի կողմից վնասակար արտանետումների մասին միտումնավոր սխալ ներկայացվող տվյալների կապակցությամբ բռնկված սկանդալից առաջ ավտոարտադրողը գրեթե չէր մասնակցում էլեկտրամոբիլների ու ինքնակառավարվող մեքենաների մշակմանը։

Իսկ հիմա գերմանական կոնցեռնը մտադիր է ավելի քան 20 մլրդ եվրո ներդնել էլեկտրաքարերի զարգացման գործում՝ հույս ունենալով մրցակցել Tesla –ի ու էլեկտրամոբիլների մյուս արտադրողների հետ ՝ստեղծելով էլեկտրամոբիլների համաշխարհային շուկա։

«Volkswagen-ի նման ընկերությունները պետք է իրենց ետեւից տանեն, այլ ոչ թե ուրիշների ետեւից շարժվեն»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Մաթիաս Մյուլերը։

Գերմանական ֆիրման մտադիր է մինչեւ 2025 թ․ 80 նոր էլեկտրամոբիլ առաջարկել։

Մեկ այլ գերմանական արտադրող՝ Daimler –ը,  խոստացել է, որ մինչեւ 2022 թ․ կառաջարկի Mercedes-Benz ավտոմեքենաների ամբողջովին էլեկտրական տարբերակները։

Այդուհանդերձ, VW–ն առաջին խոշոր ավտոարտադրողն է, որը հայտարարել է զանգվածային շուկայի համար էլեկտրամոբիլների արտադրության մասին։