Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար  Արմեն Արզումանյանը NEWS.am-ի խնդրանքով հանդես է եկել նոր մեկնաբանություններով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ:

«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- նկատել է Արզումանյանը:

Նշենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղարը NEWS.am-ին խնդրանքով անդրադարձել էր  մամուլում տարածված լուրերին, թե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն իր պաշտոնեական  պարտականությունների կատարման համար առեւանգել եւ դաժանաբար ծեծել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: «Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է»,- ընդգծել է Արմեն Արզումանյանը: