ՀՀ խորհրդարանը քննարկեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է էլեկտրոնային լիցենզիա տրամադրել։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ տվյալների էլեկտրոնային բազայում անմիջապես կերեւա, թե ով եւ ինչ փոփոխություններ է կատարել լիցենզիայում։ Դա թույլ կտա կրճատել կոռուպցիոն ռիսկերն ու թեթեւացնել վերահսկումը։