ՌԴ Պսկովի մարզում մայրը երեխաներին առանց ուտելիքի եւ հակահիգիենիկ պայմաններում է պահել։

«Լայֆ»-ը, վկայակոչելով տեղի դատախազությանը, հաղորդում է, որ կինն անչափահաս երեխաներին խորթ հոր հետ է թողել, որը նրանց ծեծել է, իսկ ինքը խմելու է գնացել։ Երեխաներին ընտանիքից վերցրել են, այժմ ծնողական իրավունքներից զրկելու հարցն է քննարկվում։ Մեղադրյալին մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում։