Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճիշտ է համարում, որ Հայաստանի զինված ուժերում զինվորներին ստիպում են աթողել:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ դպրոցներում ու բանակում երեխաներին ու զինվորներին ստիպում են աղոթել, հաշվի չի առնվում, որ մարդը գուցե աթեիստ է, Շարմազանովն արձագանքեց. «Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի։ Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա։ Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգեւոր զարթոնքը: Եկեղեցու ժամերը պետք է ավելացվեն»։