Իր չափսերով ու զանգվածով խոշորագույն Վեստա աստղակերպի մակերեսի զգալի մասը ծածկված է ջրային սառույցի բարակ շերտով։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի ու ֆրանսիացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Մասնագետները վերլուծել էին Dawn տիեզերակայանից ստացված տվյալները, այն առաջին կայանն էր, որը դուրս էր եկել երկու երկնային մարմինների ուղեծիր ու առաջին սարքը, որը հետազոտել է աստղակերպների գոտում գտնվող մարմինները։ Վեստան ամենախոշոր աստղակերպն է Մարսի ու Յուպիտերի ուղեծիրների միջեւ ընկած գոտում։ Dawn-ի առաքելությունը ցույց է տվել, որ աստղակերպի վրա ջուրը քիչ է ու այնտեղ հայտնաբերել է Էվերեստից կրկնակի բարձր լեռ։