Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 11.10-ին Արթիկի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հաբեթ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 20-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության ՆԳՆ թիվ 1 Ժելեզնոդորոժնի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (վարչական պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում) մեղադրանքով: