Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարը. Նա հայտնել է, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում, անտառապահի հետ հսկիչ շրջագայության ընթացքում ապօրինի ծառահատման դեպք են նկատել:

Ծառահատը հասցրել էր 10 հաստաբուն ծառ կտրել՝ 8 սոճի եւ 2 թխկի: Նա փորձել է կտրած ծառերը տանել իր «ԳԱԶ-66» մեքենայով, սակայն տեսնելով մոտեցող անտառապահին, դիմել է փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատողը Ծովագյուղի բնակիչՎահե Գ.-ն է: Նա խոստովանել է կատարածը: