Վերջին տարում Հայաստանում տոկոսադրույքները նվազել են 4-5 տոկոսով։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մանուկյանի հարցին՝ արդյոք վարկերի տոկոսադրույքները նվազել են վերաֆինանսավորման դրույքի փոփոխությունից հետո՝ Երիցյանը հավաստեց, որ կրճատումը միանգամայն զգալի է եւ բոլոր տոկոսադրույքների առումով։

ԿԲ-ն սկսել էր տոկոսադրույքը կրճատել 2015-ի օգոստոսից։ Այդ պահից սկսած՝ վերաֆինանսավորման դրույքը 10․5 տոկոսից հասել է 6 տոկոսի։