Մոսկվայի հարավում՝ «Երազանքների կղզի» զբոսայգու տարածքում կկառուցվի ՌԴ ամենամեծ ավտոկայանատեղին։

Ավտոկայանատեղին 3 894 տեղ կունենա։ Ստորգետնյա կայանատեղիի հիմնակմախքն արդեն կառուցված է. առաջիկայում կսկսվի կոմունիկացիաների անցկացումն ու մոնտաժումը։ Ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղին վերահսկողության եւ անվտանգության ժամանակակից համակարգերով ապահովված կլինի։ 

Համալիրը սկսել են կառուցել 2016-ին։ Նախագիծը երկու փուլով կիրացվի։